Search
Close this search box.

Դիպուկահարի կրակոցից զոհված զինծառայողը 29 տարեկան է, Վանաձորից

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից այսօր՝ հուլիսի 27-ին, զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը 29 տարեկան էր, ամուսնացած էր, ընտանիքի հետ ապրում էր Վանաձոր քաղաքում: Այս մասին NEWS.am-Ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը:

Նրա խոսքով՝ Աշոտ Միքայելյանն ունի ավագ եղբայր, որը նույնպես զինվորական է։

«Ճանաչում էի, շատ լավ ընտանիք են, երկու եղբայրն էլ շատ հայրենասեր տղերք են, իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին»,- ասաց Արկադի Փելեշյանը: