Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Հաղթանակ կամրջից մանկատան սանը ինքնասպանության փորձ է անում

Երևանի Հաղթանակ կամրջի մոտ քաղաքացին ինքնասպանության փորձ է անում՝ ցանկանալով նետվել կամրջից: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Քաղաքացին, ով ցանկանում է ինքնասպանություն գործել ասում է` պատճառն այն է, որ բնակարանի խնդիր ունի և գտնում է, որ իր խնդիրը որևէ մեկը կամ որևէ կառույց չի լուծել:

Նա պնդում է, որ արդեն 4 ամիս նա բարձրաձայնում է իր խնդիրը, սակայն ոչ ոք չի արձագանքել: Քաղաքացին ասաց , որ ինքը մանկատան սան է և դրանով է պայմանավորված, որ չունի բնակարան, ապահովված չէ որևէ երաշխիքով:

Կամրջի մոտ են քաղաքացու մտերիմները, ոստիկանության ծառայողները, ովքեր բանակցություններ էին վարում քաղաքացու հետ, որպեսզի վերջինս հրաժարվի իր մտադրությունից:

Ի վերջո նրանց հաջողվեց համոզել երիտասարդին հետ կանգնել իր մտադրությունից եւ չնետվել կամրջից: