Search
Close this search box.

Կուտակային կենսաթոշակների սոցվճարների հետ կապված փոփոխություններ են եղել․ օրենքն ուժի մեջ է մտել

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վճարներ են կատարում՝

1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը.
մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, եթե օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում.
ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից, ովքեր օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կամ երբևիցե կատարել են սոցիալական վճար:
Իրավաբան.net-ը հայտնում է, որ այս պահին գործող «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարը՝ որը կազմում է 10% հաշվարկվում է հետևյալ կերպ՝

2․5%-ը վճարում է կենսաթոշակային ֆոնդի մասնակիցը
7․5%-ը վճարում է պետությունը

2019 թվականի հունիսի 25-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարվեցին համապատասխան փոփոխություններ, որոնց համաձայն՝

ԳՈՎԱԶԴ00:19Իմանալ ավելին
1) 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ օրենքով սահմանված սոցիալական վճարը կհաշվարկվի հետևյալ կերպ.

3․5%-ը կվճարի կենսաթոշակային ֆոնդի մասնակիցը,
6․5%-ը կվճարի պետությունը:
2) 2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ օրենքով սահմանված սոցիալական վճարը կհաշվարկվի հետևյալ կերպ.

4․5%-ը կվճարի կենսաթոշակային ֆոնդի մասնակիցը,
5․5%-ը կվճարի պետությունը:
3) 2023 թվականի հունվարի 1-ից սկսած օրենքով սահմանված սոցիալական վճարը կհաշվարկվի հետևյալ կերպ.

5%-ը կվճարի կենսաթոշակային ֆոնդի մասնակիցը,
5%-ը վճարի պետությունը:
Այսինքն, եթե անձը աշխատում է և աշխատանքային պայմանագրով նրա ամսական աշխտավարձը կազմում է օրինակ` 200․000 ՀՀ դրամ, ապա «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճար չափը, որը կազմում է 20․000 դրամ կհաշվարկվի հետևյալ կերպ՝

2021թ․ի ընթացքում ամսական 7000 դրամը կվճարի կենսաթոշակային ֆոնդի մասնակիցը, իսկ 13․000 դրամը կվճարի պետությունը․
2022թ․ի ընթացքում ամսական 9000 դրամը կվճարի կենսաթոշակային ֆոնդի մասնակիցը, իսկ 11․000 դրամը կվճարի պետությունը․
2023թ․ի հունվարի 1-ից սկսած ամսական 10․000 դրամը կվճարի կենսաթոշակային ֆոնդի մասնակիցը, իսկ մյուս 10․000 դրամը կվճարի պետությունը։
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթներով սահմանված է, որ սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմերը կիրառվում են 2020 թվականի հուլիսի 1-ից:

Այսինքն 2020 թվականի հուլիսի 1-ից սկսած

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը, այսինքն նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը (1․020․000 դրամ) գերազանցող գումարից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և փոխանցվում (գանձվում).
սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմը այսինքն նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը (12․240․000 դրամ) գերազանցող գումարից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և փոխանցվում (գանձվում):