Search
Close this search box.

ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակվածության նոր ռեկորդ սահմանվեց

ԱՄՆ-ում մինչ օրս ավելի քան 3 միլիոն մարդ (3,041,129) է վարակվել կորոնավիրուսով, որից 132 981-ը՝ մահվան ելքով, հայտնում է Worldometers կայքը։ Միացյալ Նահանգները գրանցված դեպքերի և մահերի թվով շարունակում է աշխարհում մնալ առաջատարը։ Ապաքինվել է 1 325 066 մարդ։ Ըստ վիճակագրության՝ մահվան ցուցանիշը 1 միլիոն բնակչի հաշվով կազմում է 401:
Ընդհանուր առմամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 11 749 565 դեպք, մահացել է 540 881 մարդ, ապաքինվել՝ 6 743 112-ը։