Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Եվս 8 քաղաքացի է մահացել կորոնավիրուսից. նոր տվյալներ

Հայաստանում հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 27 900-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 477 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հուլիսի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 157 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 634-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 451 է, ընդհանուր առողջացածներինը՝ 15 935, փաստացի բուժվողներինը՝ 11 331 (մեկ օրում ավելացել է 120-ով): Մեկ օրում թեստավորվել է 2143 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 120 245 քաղաքացի: