Search
Close this search box.

Ահազանգ. Մեկ ժամ անց այլ բժիշկ է մոտեցել մորաքրոջս ու ասել, որ մորաքույրս շտապ պետք է գնա տուն

Սյուզաննա Դավթյանը ահազանգում է.

Խոսքը մորաքրոջս է վերաբերում, ում մոտ միակողմանի թոքաբորբ հայտնաբերելով տարել են հիվանդանոց, թեստավորել ու մինչ 3 օր հետո պատասխանը տալը պառկեցրել են արդեն Covid-ով հաստատված կնոջ հետ նույն հիվանդասենյակում։
Այդ օրերի ընթացքում բուժքույրերը և սանիտարները եղել են առանց ձեռնոցի, դեղորայքի անվանումները չեն նշել..
3 օր անց բժիշկը հայտնել է, որ դրական է պատասխանը ու պետք է տեղափոխեն այլ հիվանդանոց։

1 ժամ անց մեկ այլ բժիշկ է մոտեցել մորաքրոջս, թղթերն ուսումնասիրելով ասել է, որ իր մոտ բացասական է պատասխանը ու շտապ պետք է գնա տուն։

Հավելեմ նաև, որ մորաքույրս խնդրել է տաքսի կանչեն բոլորը մերժել են։
Հիմա ամենաանհեթեթը – մորաքրոջս հորդորել են 14 օր ինքնամեկուսանալ տանը, դուրս չգալ ընդհանրապես, այն դեպքում, որ մորաքույրս միայնակ է ապրում ու զգուշացրել են, որ շենքի մոտակայքում ոստիկան է նրան հսկելու։
Հիմա տնային պայմաններում բուժման և տարրական կենցաղային գնումների հարցը ինչպես է լուծվելու պարզ չէ։