Search
Close this search box.

Կորոնավիրուսով վարակված ծանր ու ծայրահեղ ծանր քաղաքացիների մասին

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։ «Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, կան մեկ, երկու տեղեր բոլոր տեղերում, ու կարողանում ենք դրանց հաշվին ծանր ու ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց գումարային թիվը մոտ 650 է, 44-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին․․․ Ժամի 9-ի դրությամբ ունենք տանը հոսպիտալացման սպասող 11 հոգի, որից 4-ը՝ միջին ծանրության, ևս 80-ը սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդներով»,- ասաց նախարարը։