Search
Close this search box.

Իրականում կորոնավիրուսից մահացած լրագրողների թիվը շատ ավելի մեծ է

Առնվազն 186 լրագրող է մահացել աշխարհում կորոնավիրուսային ինֆեկցիաից։ Կորոնավիրուսից մահացած լրագրողների աշխարհագրությունն ընդգրկում է 35 երկիր։ Այս մասին հայտարարել է Press Emblem Campaign (PEC) կազմակերպությունը։

Ընթացիկ տարվա մարտի մեկից մինչեւ հունիսի 30 ընկած ժամանակահատվածում առնվազն 186 լրագրող է մահացել կորոնավիրուսից, ընդ որում, միայն հունիսին գրանցվել է 59 լրագրողի կամ ԶԼՄ աշխատակցի մահ Covid-19-ից։

Զեկույցում նշվում է, որ ներկայացված թվերն ամբողջական չեն եւ իրականում կորոնավիրուսից մահացած լրագրողների թիվը շատ ավելի մեծ է։

Առաջատարը Լատինական Ամերիկան է։ Այստեղ կորոնավիրուսից մահացել է 93 ԶԼՄ աշխատակից, ապա գալիս է Ասիան, որտեղ մահացած լրագրողների թիվը 34 է։ Եվրոպայում համավարակից մահացել է 26 լրագրող, Աֆրիկայում 19 լրագրող, Հյուսիսային Ամերիկայում 14 լրագրող կամ ԶԼՄ աշխատակից։ Ըստ երկրների, առաջին տեղում կորոնավիրուսից մահացած լրագրողների կամ ԶԼՄ աշխատակիցների թվով Պերուն է՝ 37 մահացության դեպքով։ Ապա գալիս է Բրազիլիան, Մեքսիկան, հետո արդեն ԱՄՆ-ն, Էկվադորը, Պակիստանը, Բանգլադեշը, Հնդկաստան, Նիգերիան, Մեծ Բրիտանիան, Բոլիվիան, Ռուսաստանը, Նիկարագուան, Ֆրանսիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Իսպանիան, Կամերունն ու Իտալիան։

Բացի այդ, այս տարի սպանվել է 33 լրագրող առաջին կիսամյակում՝ մասնգիտական պարտականություններն իրականացնելիս կամ դրանց պատճառով՝ աշխարհի տասնութ երկրում, ընդ որում՝ ամենի վատ ցուցանիշն այս առումով Մեքսիկան ունի։