Search
Close this search box.

Երգիչ Մհերն ապրելու միջոց չունենալու պատճառով գրավ է դրել ոսկիները

«Չես հասկանում՝ հավատա՞ս կառավարությանը, թե՞ ոչ: Սկզբից ասում էին՝ վիրուսը վտանգավոր չէ, ում շունն ա, հիմա էլ ասում են՝ վտանգավոր է: Իմ շրջապատում էլ մարդիկ կան, ովքեր վարակվել են, ու ես հավատում եմ, որ կա այդ վիրուսը: Հիմա ես չեմ հասկանում այդ թվերը ուռճացվա՞ծ են, թե՞ իրականում կան»,-ընդգծում է Մհեր Արմենիան:

Նա մտահոգված է, թե ինչպես են ծախսվում դրսից եկող գումարները և արդյոք վարչապետը չի՞ տեսնում ներկայիս իրավիճակը. «Երեւի իրեն դուր է գալիս, որ «դեգենեռատ» նախարարի պատճառով ամբողջ դժգոհությունը իր վրա է: Ասում են՝ տանը մնացե՛ք, բա իրենք ո՞նց են դուրս գալիս ու գարեջուր խմում»:

Երգիչը ֆեյսբուք սոցիալական ցանցում հաճախ է գրառումներ կատարում՝ կապված կառավարության որոշումների եւ իր մտահոգությունների հետ: Երբ պարետը եւս մեկ ամսով երկարաձգեց կարանտինը, նա մտահոգված էր, թե ինչ միջոցներով է ապրելու, երբ իր ապրուստի միակ միջոցը երգելն է. «Ուզում են, կարող ենք մեկ տարի էլ տանը նստել, բայց թող մարդկանց ապահովեն համապատասխան միջոցներով: Մարդիկ վարկեր ունեն, ինչպե՞ս ապրեն, ինչպե՞ս մարեն վարկերը, կոմունալները: Ես ինքս էլ տան ոսկիները գրավ եմ դրել, որովհետեւ ապրելու միջոց չունեմ:

Երգիչ Մհերը կարծում է, որ մեր երկրում կարծիք հայտնելը հանցագործություն է եւ ոչ ոք իրվունք չունի դժգոհություն հայտնելու. եթե դժգոհում ես ներկա իշխանություններից, ֆեյքերը սկսում են պաշտպանել նրանց: Կամ, եթե բացասական գնահատական ես տալիս նախկին իշխանություններին, նրանց ֆեյքերն են սկսում պաշտպանել: