Search
Close this search box.

«Ե՞րբ պիտի հասկանաք, որ մայրաքաղաքը «ձեր քուչեն» չի». Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի՞ արձան գիտեք Երևանում «բնիկ» երևանցիների պատվին կանգնեցված։ Քանի՞ փողոց է Երևանում անվանակոչված «բնիկ» երևանցիների անունով։
Կոմիտասի անվան պանթեոնում քանի՞ «բնիկ» երևանցի է հանգչում։

Ու ե՞րբ պիտի հասկանաք, որ մայրաքաղաքը «ձեր քուչեն» չի, ու համաքաղաքացին քուչեցին չի։
Դուք կարող եք «բնիկ» լինել ձեր քուչում։ Քուչից դուրս քաղաքը բոլորինս է՝ Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆԸ»: