Search
Close this search box.

Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ կատարած 35-ամյա ՌԴ քաղաքացին մահացել է, հայտնաբերվել է նամակ՝ ուղղված մորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 7-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ կատարած քաղաքացու ինքնությունը. վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Մոսկվայի շրջանի Ռոշալ քաղաքում հաշվառված, 35-ամյա Մուշեղ Ալեքսանյանն էր, ով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր։ Նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում, մասնավորապես, գրված է եղել.

«Позвоните маму, скажите ей, что я ее люблю»՝ նշելով մոր հեռախոսահամարը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։