Search
Close this search box.

Հայտնաբերվել է երիտասարդի դի՝ գազատար խողովակից կախված

Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Բուսաբանական այգու անվտանգության աշխատակցի կողմից, ով հայտնել է, որ այգում կախված դի կա, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ոստիկաններն ու քննիչները նշված այգում՝ գազատար խողովակից կախված վիճակում հայտնաբերել են Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արամ Ա.-ի դին:

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: