Search
Close this search box.

Պարետը չի բացառում, որ որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմ կսահմանվի

Տնտեսական սահմանափակումներ մոտ ժամանակներում չեն սպասվում: Այս մասին պարետատան նիստից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Ցավոք սրտի, մենք այսօր քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանում»,- ասաց Ավինյանը։

Ավինյանն ընդգծեց՝ ամեն ջանք դրվելու է, որ համապետական մասշտաբով չվերադառնանք կարանտինային ռեժիմի։ Պարետը նշեց, որ քննարկել են նաև թեստավորման քաղաքականությունը․

«Մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավման արդյունքում թեստավորումն ավելի մեծ ծավալների կհասնի»։