Search
Close this search box.

Հայաստանում կորոնավիրուսից 3 պացիենտ է մահացել

Հայաստանում կորոնավիրուսից 3 պացիենտ է մահացել: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր գործերը լավ չեն․ երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, 70 մահ։ Տեղեկանք էի ուզել կորոնավիրուսի հետ կապված հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ ու զարմանալի փաստեր իմացա, նույնիսկ քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ՝ իբր միջազգային օգնություն ստանալու համար։

Մենք որևէ ոչ ստույգ տեղեկություն հանրությանը չենք հայտնել ու մեր կառավարությունը մանիպուլյատիվ որևէ տեղեկություն չի փոխանցել հանրությանը։ Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք, ու պետք է խստագույն միջոցներ ձեռնարկենք՝ այն հսկողության տակ առնելու համար, որպեսզի նորից չգնանք ծայրահեղ սահմանափակումների։ Պետք է կարանտինային պայմաններ ապահովենք՝ առանց կարանտին հայտարարելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։