Search
Close this search box.

Հայաստանի որևէ իշխանություն ոչ մի լումա չի ծախսել. Գագիկ Ծառուկյանը դա անում է իր անձնական միջոցներով

Econews.am կայքը թիրախավորել է Գագիկ Ծառուկյանին, փորձելով իրենց ներկայացնել որպես բնապահպաններ, և կենդանական աշխարհի նկատմամբ հոգատարություն դրսևորողներ: Նրանց ասածն այն է, որ Ծառուկյանին պատկանող տարածքից փախած բեզոարյան այծը վերադարձվել է պահպանվող տարածք: Թե սրա մեջ որն է հակաբնապահպանականը` հայտնի չէ: Կենդանու նկատմամբ բռնություն չի գործադրվել, նրան չեն ոչնչացրել, այլ ընդամենը տեղափոխել են պահպանվող տարածք, դրանով փրկելով ֆիզիկական ոչնչացումից:

Այն, որ Ծառուկյանը երկար տարիներ զբաղվում է բնապահպանությամբ, բազմացնում և վայրի բնություն է վերադարձնում բեզոարյան այծեր և հայկական մուֆլոններ` հայտնի փաստ է, դրա մասին պատմող բազմաթիվ ռեպորտաժներ կան: Ժամանակակից աշխարհում, երբ կենդանատեսակների մեծ մասը վտանգված է, բնապահպանությունը հենց այդ վտանգված կենդանիների նկատմամբ խնամքն ու ուշադրությունն է, նրանց կիսաազատ պայմաններում բազմացնելը և վայրի բնություն վերադարձնելը:

Տարբեր պետություններ միլիոնավոր ու նույնիսկ միլիարդավոր դոլարներ են ծախսում նման բնապահպանական ծրագրերի իրականացման վրա: Հայաստանի որևէ իշխանություն՝ ոչ նախկինում, ոչ էլ հիմա ոչ մի լումա չի ծախսել նման ծրագրեր իրականացնելու համար: Գագիկ Ծառուկյանը միակ մարդն է, ով դա անում է իր անձնական միջոցներով և տարիներ շարունակ: Այս իմաստով Ծառուկյանը Հայաստանի ամենամեծ բնապահպանն է, առանց չափազանցության:

Իսկ ինչու են Հայաստանի այսպես կոչված բնապահպանները նրան սարքել իրենց թիրախ: Պատճառը առավել քան պարզ է՝ Հայաստանում դասական իմաստով չկան բնապահպաններ, կան բնապահպան աշխատողներ:

Իսկ այս երկուսի մեջ տարբերությունը հսկայական է: Բնապահպանն ամեն ինչ անում է բնության պահպանության, կենսաբազմազանության պահպանման և բարելավման համար, դրա համար ծախսելով սեփական միջոցները, իսկ հաստիքով բնապահպան աշխատողները, աշխատավարձ են ստանում, ցույց տալու համար, թե իրենք մտահոգ են կենդանիների կամ բուսական աշխարհի պահպանությամբ:

Բնական է, որ հաստիքով բնապահպան աշխատողները չպետք է սիրեն իրականում բնության, կենդանիների ու բուսական աշխարհի մասին հոգ տանող մարդկանց, որովհետև նրան հետ համեմատության մեջ, իրենց գործունեությունը ուղղակի շատ խղճուկ և անիմաստ տեսք ունի: Ահա և Գագիկ Ծառուկյանին թիրախավորելու իրական պատճառը: