Search
Close this search box.

Նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է, թեստ է հանձնել

Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշել է, որ վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, իրականացվում են համաճարակաբանական գործողություններ։

«Նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է, թեստ է հանձնել, սպասում ենք պատասխանին», – ասել է Ալինա Նիկողոսյանը։