Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»:

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-16-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 13-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Մայիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: