Search
Close this search box.

Ովքե՞ր էին այն պատգամավորները, որ ծափ չտվեցին Փաշինյանի երեկվա՝ բռնությունն արդարացնող ելույթին

Politik.am-ը գրում է. Երեկ Նիկոլ Փաշինյանն իր ամենավատ ելույթն ունեցավ, որի ժամանակ արդարացրեց բռնությունը։ Նա քաղաքական դաշտ կրկին սևերի և սպիտակների բաժանեց ու խորհրդարանական ընդդիմադիր ուժերին անվանեց նախկին իշխանությունների թալանչիներից «թուլափայ» ստացողներ։

Փաշինյանի այս հակաժողովրդավարական ելույթը բուռն ծափերի արժանացավ, ըստ էության ծափահարողները համաձայն են բռնության արդարացման ու գործընկերների պիտակավորման հետ։

Այդ ընթացքում չծափահարեց երեք պատգամավոր՝ Սիսակ Գաբրիելյանը, Մխիթար Հայրապետյանը և Տաթևիկ Հայրապետյանը։ Գուցե Փաշինյանի ելույթից հետո չծափահարելը տեխնիկական խոտան է, բայց պետք է հույս ունենալ, որ նրանք գիտակցված չեն ծափահարել։ Եվ եթե այդպես է, ապա նրանք են Փաշինյանի իրական բարեկամներն ու սրտացավ թիմակիցները։ Նրանք են իշխանության ներսում ողջախոհ գործիչները։