Search
Close this search box.

Սպանել է կորոնավիրուսով վարակված իր 5-ամյա որդուն. ֆոտո

Թուրք ֆուտբոլիստ Ցեվխեր Տոկտաշը խոստովանել է, որ սպանել է իր 5-ամյա որդուն, հայտնում է Daily Sabah-ը:

Նա խոստովանել է արարքը երեխայի մահից 11 օր անց: Տոկտաշի որդին հոսպիտալացվել է COVID-19-ի կասկածանքով: 32-ամյա մարզիկը զանգահարել է բժիշկներին այն բանից հետո, երբ երեխայի մոտ նկատվել է տենդ և հազ․ նրան հոսպիտալացրել են:

Ապրիլի 23-ին ֆուտբոլիստը զանգահարել է բժիշկներին երեխայի հիվանդասենյակից՝ ասելով, որ վերջինս շնչառության հետ կապված խնդիրներ ունի: Բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը: Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակված պացիենտների ախտանիշները, բժիշկները կորոնավիրուսը համարել են ֆուտբոլիստի որդու մահվան պատճառ: Ինքը՝ Տոկտաշը, հետագայում դիմել է ոստիկանություն և խոստովանել:

Թուրքը հայտարարել է, որ իր որդուն խեղդել է բարձով, երբ նրանք մենակ են մնացել հիվանդասենյակում։ Իր արարքը վերջինս բացատրել է՝ ասելով, որ երբեք չի սիրել երեխային: