Search
Close this search box.

Արտակարգ իրավիճակ.Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 վարակի 10,817 դեպք

Ռուսաստանում 10,817 մարդու մոտ մեկ օրում կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք է արձանագրել։ Այս մասին հայտնում են գործող աշխատակազմից՝ գրում է gazeta.ru-ն:

Նրանց գրեթե 41%-ի մոտ հիվանդությունը ընթանում է ասիմպտոմատիկ ձևով: Համաճարակի ընթացքում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 198,676-ի:

Վարակի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում (5667 մարդ) և Մոսկվայի մարզում (1075 մարդ), ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում (425 մարդ):