Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրանսգենդերն ինքնահրկիզման փորձ է արել

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչն ինքնահրկիզման փորձ է արել Վրաստանի մայրաքաղաքում` Թբիլիսիի քաղաքապետարանի դիմաց։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է տրանսգենդերը գոռում, որ իր մասին չեն հոգում։

«Քանի որ իշխանությունն իմ մասին չի մտածում, ես ինձ կսպանեմ», – ասում է նա, հետո հանում է այրվող հագուստը։

Միջադեպից հետո նրան հիվանդանոց են տարել փորձաքննության համար։

Տրանգենդերի ընկերը հայտնել է` այս ծայրահեղ քայլի պատճառն այն է, որ իրենք չեն կարողանում վճարել տան վարձը։