Search
Close this search box.

Օձերի խումբը գրոհել է բնակելի տունը. տեսանյութ

Ռուսական տարածաշրջանում օձերի խումբը գրոհել է բնակելի տունը: Այս մասին հաղորդում է Telegram-Hue ալիքը:

Պատմությունը տեղի է ունեցել Կրասնոդարի երկրամասի Լենինյան խուտորում: 12 դեղնափորիկ վիշապօձեր սողացել են տան բակն ու նկուղը: Այս օձերը նաև հայտնի են իրենց ագրեսիվ պահվածքով:

Ընտանիքը երկու անգամ կանչել է ԱԻՆ-ին, առաջին բրիգադը ոչ բոլոր սողուններին է գտել: Փրկարարական գործողությունների ընթացքում ոչ մի օձ չի տուժել. նրանց տարել են հեռու և բաց թողել բնակության բնական միջավայր: