Search
Close this search box.

Գեղարքունիքում ևս մեկ մահվան դեպք է արձանագրվել կորոնավիրուսից

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 62 հաստատված դեպք։ Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»: