Search
Close this search box.

Ռուսաստանը դադարեցրել է հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս

Ռուսաստանը մինչև հուլիսի մեկը դադարեցրել է ցորենի, տարեկանի, մեսլինի (ցորենի և տարեկանի խառնուրդ), գարու և եգիպտացորենի արտահանումը Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս:

Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ Մարտի վերջին երկրի կառավարությունը որոշում էր կայացրել սակագնային քվոտաներ սահմանել մի շարք հացահատիկային մշակաբույսերի նկատմամբ: Ծավալը 7 մլն տոննա է:

ՌԴ գյուղատնտեսության նախարարությունից նշել են, որ դա թույլ կտա կայունացնել հացահատիկային մշակաբույսերի գները: Բացի այդ, դա կօգնի բավարարել երկրում ցորենի և դրա վերամշակման արդյունքում ստացվող մթերքների ներքին պահանջարկը։