Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար. երիտասրադ աղջիկ է մահացել

Ապրիլի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Mercedes CLS մակնիշի 31 33- 19 IA տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի 3-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կիսակառույց շինության բետոնե պատին և կոտրել այն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները: Ճանապարհին վիրավորներից մեկը, ով երիտասարդ աղջիկ էր, գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Նշված ավտոմեքենան 2 տեղանի է և նախատեսված է 2 հոգու համար, սակայն ավտոմեքենայում եղել են 4 հոգի: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: