Search
Close this search box.

Կարգելվի պարենային ապրանքների որոշ տեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներից. հրապարակվել է ցանկը

Մարտի 31-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի խորհրդակցության արդյունքներով՝ որոշում է ընդունվել ներդնել «երկրորդ փաթեթի» միջոցներն՝ ուղղված Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից պարենային ապրանքների առանձին տեսակների արտահանման ժամանակավոր արգելքի սահմանմանը։

Դրանց թվում են՝ գլուխ սոխը, սխտորը, շաղգամը, տարեկանը, բրինձը, հնդկացորենը, կորեկը, ձավարեղենը, կոպիտ աղացվածքի ալյուրը եւ հացահատիկային բույսերը, փլուզված հնդկացորենի հատիկները, հնդկացորենից պատրաստի սննդամթերքները, մասնատված ու չմասնատված սոյայի բակլաները եւ արեւածաղկի սերմերը։

Նշված ապրանքների արտահանումն արգելվում է մինչեւ հունիսի 30-ը։ ԵՏՀ Կոլեգիայի որոշումն ուժի մեջ կմտնի այն ԵՏՀ կայքում հրապարակման պահից 10-օրյա ժամկետը լրանալուց հետո։ «Արգելքի կիրառումը թույլ կտա սանիտարահիգիենիկ իրավիճակի սրման ժամանակ բնակչությանն ապահովել նշված ապրանքների անհրաժեշտ քանակությամբ»,- ասված է ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։