Search
Close this search box.

Խաչիկ Ասրյան. Նիկոլ Փաշինյանն Արցախում կիրականացնի հայակործան ծրագրեր

Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունները կլինեն պատմության մեջ առաջին դեպքը, երբ Արցախի քաղաքացիները նույն օրը կընտրեն Արցախի Նախագահ և Արցախի Ազգային Ժողով: Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեն վառ արտահայտված քաղաքական կողմնորոշում և տեղեկացվածության բարձր մակարդակ, ու իրենց Հայրենիքի անվտանգության ապահովումը գնահատում են ավելի բարձր, քան միայն քաղաքական գործընթացներն՝ այդ թվում համապետական ընտրությունները: Արցախի բնակչի համար կենսական կարևոր է Արցախի գալիք ընտրությունների արդյունքում ունենալ այնպիսի քաղաքական կառավարման համակարգ, որը կպաշտպանի ու կապահովի Արցախի անվտանգությունն ու ռազմատնտեսական հզորությունը:

Արցախահայության կարևորագույն բնորոշիչներից մեկը օրինապաշտությունն է, իսկ սեփական ազատությունը՝ կենսական արժեք, որի շնորհիվ էլ արցախցի՛ն է որոշում իր պետության ապագան: Ուստի, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլն արցախցիներին կոչ է անում ընտրել Հայաստանի իշխանությունների համար հաճելի ու ընդունելի թեկնածու, նա իր կոչով վիրավորում է պատվախնդիր արցախցու ազատատենչ էությունը և փորձում, դասալիք ու ապազգային սորոսական խմբակների օգնությամբ, Արցախում հաստատել այնպիսի քաղաքական իրավիճակ, որի պայմաններում ինքը կիրականացնի իր հայակործան քաղաքական ծրագրերը և Արցախ կվերադարձնի ադրբեջանական համայնքն ու Ադրբեջանի իրավական վերահսկողությունը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլից պահանջում է ոչ մի դեպքում ճնշումներ չգործադրել ու չմիջամտել Արցախում կայանալիք համապետական ընտրական գործընթացներին: Արցախի Նախագահի և Արցախի Ազգային Ժողովի ընտրությունները պետք է զերծ պահել թուրքասեր սորոսի ու արևմտահպատակ ուժերի ենթակայության տակ գտնվող բոլոր խմբակների ազդեցությունից:

Հաղթանակած հերոս արցախցին պետք է ազատ կամարտահայտությամբ ընտրի իր արժանավոր Նախագահին ու ձևավորի օրինապաշտ Ազգային Ժողով:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը վստա՛հ է, որ արցախյան հերոսամարտ հաղթանակած, պատվախնդիր, աշխատասեր և պատասխանատու արցախցին կընտրի Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին՝ որպես Արցախի արժանի Նախագահ ու կձևավորի օրինապաշտ Ազգային ժողով:

Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցություն նախագահ՝ Խաչիկ Ասրյան