Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 160 դեպք

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից տեղեկանում ենք, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 160 է։

Հիշեցնենք՝ երեկ հաղորդված վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 136 դեպք, ինչից հետո դեպքերի թիվն աճել է 24-ով:

Հիշեցնենք նաև, որ նախարարը կեսգիշերն անց ուղիղ եթերով տեղեկացրել էր, որ վարակակիրներից 11-ի մոտ թոքաբորբ կա, հիվանդներից 3-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են․նրանց կյանքին վտանգ չի սպառնում։