Search
Close this search box.

Ավերիչ երկչաշարժ Թուրքիայում,կան զոհեր. ցավակցություն Հայաստանից

4,8 մագնիտուդով երկրաշարժ Է փետրվարի 24-ին գրանցվել Թուրքիայի արեւմտյան մասում:

Տարերքի օջախը գտնվում Էր 7 կմ խորության վրա, Էպիկենտրոնը՝ Իզմիր քաղաքից 90 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում, որտեղ մոտավորապես 2,5 մլն մարդ Է բնակվում: Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չկա: Փետրվարի 23-ին Իրանի եւ Թուրքիայի սահմանի մոտ տեղի Է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, ինչի հետեւանքով տուժել Է ավելի քան հարյուր մարդ, զոհվել Է Թուրքիայի առնվազն ինը քաղաքացի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին:

«Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- տեղեկացնում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: