Search
Close this search box.

Վիկտոր Համբարձումյանի կտակը. Մայրենիի օրով նորից թևածիր

Արմենուհի Մինասյանը Մայրենիի օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում այսիսի գրառում է կատարել՝ Վիկտոր Համբարձումյանի կտակը. Էս սիրուն օրով, մայրենիի օրով նորից թևածիր.

«Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ՝ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:

Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու:Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ:

29.08.1994»: