Search
Close this search box.

ՖՈՏՈ. Այսօր զոհված զինծառայողը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր զինվորի աղոթքով

Ինչպես նշել էինք՝ այսօր՝ փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: Հայկն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր զինվորի աղոթքով՝ «Սահմանապահ զինվորների աղոթքը դիրքեր բարձրանալուց առաջ…. Աստված միշտ Ձեր թիկունքին լինի…»,-գրված էր այնտեղ։

Զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ էր: Ավարտել է Գորիսի թիվ 1 դպրոցը: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Մասնագիտությամբ ծրագրավորող էր: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: