Search
Close this search box.

Ես ազատատենչ մարդ եմ, բայց էս վերջերս լուրջ սկսել եմ մտածել դիկտատուրայի մասին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« Իդիոտի հավատավորն է լավը

Հայտնի խոսք կա՝ երբ սկսում ես բանավիճել իդիոտի հետ, թող ների ինձ Դոստոեւսկու ԻԴԻՈՏԸ, նշանակում է իդիոտ եք երկուսդ էլ։ Ես սրբորեն փորձել եմ հետեւել այդ կանոնին ու չբանավիճել իդիոտների հետ, քանզի իդիոտիզմի տատամիի վրա իրենք բացարձակ չեմպիոններ են։

Բայց, վերջին շրջանում իդիոտների եւ հատկապես՝ «убежденный идиот»-ների, որոնց անձնագրում ազգության դիմաց ակնհայտորեն գրված է՝ «ԱՊՈՒՇ», տեսակարար կշռի ֆենոմենալ աճ կա։ Ու էս իդիոտները, որոնք տառապում են Դանինգ-Կրյուգերի՝ ամենագիտության եւ անսխալականության համախտանիշով, հայտ են ներկայացնում իրենց տարածման արագությամբ մրցելու կորոնովիրուսի հետ։

Բայց էս իդիոտները մի նախանձելի հատկություն ունեն՝ սեկտանտների նման հավատավոր են։ Ու երեւի իդիոտի երդվյալն է լավը։

Անկեղծ մտահոգություն ունեմ։ Իդիոտիզմի դեմ պատվաստում ոնց որ թե չկա, իսկ բազմացման էս արագությունը լուրջ սթրես է, որ մի X պահի ինչ- որ մի հավատավոր իդիոտ քեզ, այնուամենայնիվ, չի ներքաշի իր հետ դիսկուրսի տիրույթ ու իդիոտիզմի «պերեդոզով» չի ջախջախի։

Ես ազատատենչ մարդ եմ, բայց էս վերջերս լուրջ սկսել եմ մտածել դիկտատուրայի մասին։

Սթափ մտքի դիկտատուրայի»։