Search
Close this search box.

Որքան թեյավճար է հաջողվել հավաքել քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանին

Երեկ հայտնել էինք, որ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը որպես մատուցող էր աշխատում Երեւանի կենտրոնում գտնվող «ROOMZ» սրճարանում:

Թեյավճարները ուղղվելու են քաղցկեղով հիվանդ երեխայի՝ Տիգրան Ամիրխանյանի բուժման համար՝ որպես բարեգործություն՝ «Մենք ենք» հիմնադրամ:

Հիմնադրամի համահիմնադիր Սոնա Ազարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ արտերկրում հերթական ճառագայթման փուլի համար անհրաժեշտ է 3000 դոլար, որի մի մասն ակնկալվում էր հավաքել Տաթեւիկ Ռեւազյանի շնորհիվ։

Ազարյանն այսօր իր «Ֆեյսբուքի» էջում տեղեկացրել էր.

«Տաթեւիկի եւ մեր բոլոր ընկերների շնորհիվ երեկ մեզ միացած ROOMZ-ի հյուրերին հաջողվեց հավաքել բուժման համար 335.000 դրամ»։