Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ

Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումն ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:

Կուսակցության գրասենյակ մտնելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձնագնդի նետեց լրագրողների և օպերատորների ուղղությամբ:

Հունվարի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: