Search
Close this search box.

Գեներալ Սուլեյմանի հուղարկավորությունը հետաձգվել է զանգվածային երթի ժամանակ զոհերի և վիրավորների պատճառով

Սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանի հուղարկավորությունը հետաձգվել է մինչ երեքշաբթի:

Այս մասին հայտնում է Washington post-ը`հղում անլով Իրանի պետական հեռուստատեսությանը: Նշվում է, որ հուղարկավորությունը հետաձգվել է այն բանից հետո, երբ առնվազն 50 մարդ զոհվել է սգո զանգվածային երթերի ժամանակ, եւ վիրավորվել`ավելի քան 200-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուլեյմանի հուղարկավորության ժամանակ տասնյակ մարդիկ զոհվել եւ վիրավորվել են:

Հիշեցնենք՝ իրանցի գեներալը սպանվել է հունվարի 3-ին՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ամերիկյան օդուժի հարձակման հետեւանքով:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: