Search
Close this search box.

Հաղորգադրություն պետավտոտեսչության մայոր Խաչատուր Խաչատրյանի անգործության և կողմնապահության մասին

Այսօր՝ հունվարի 7-ին, 2020 թ. Ապարան – Աշտարակ մայրուղում՝ կամրջի մոտ, դիմացիս մեքենան կտրուկ արգելակեց, որովհետև մյուս գծից մեկը շրջադարձ էր կատարում, ես էլ ստպված եղա արգելակել կտրուկ, որի արդյունքում հետևիցս եկող ջիփը չկարողացավ արգելակել, փախցրեց աջ ու թեթև հարվածեց 35TX949 պետհամարանիշի մեքենայիս աջ հետնամասին ու շրջվելուց փրկվեց:

Դրա համար չէ, որ գրում եմ, այլ հարևանությամբ կանգնած պետավտոտեսչության աշխատող ոստիկանության մայոր Խաչատուր Խաչատրյանի պահվածքի, ով ետևից խբող մեքենայի վարորդին էր պաշտպանում, հերիք չէ, երբ այդ մեքենայի վարորդը հարձակվել էր վրաս, ոչ մի քայլ չէր ձեռնարկում, դեռ մի բան էլ ասում էր, թե իմ դիմաց սև մեքենա չի եղել, երբ ես արգելակել եմ: Այդ երբվանի՞ց ետևից խբողը ճիշտ է պետավտոտեսչության համար, վթարային իրավիճակում արգելակողը՝ սխալ:

Սա կարող են համապատասխան մարմիններն ընդունել որպես հաղորգադրություն պետավտոտեսչության մայոր Խաչատուր Խաչատրյանի անգործության և կողմնապահության մասին:

mitk.am կայքի գլխավոր խմբագիր Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից