Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Jingle Bells-ին ձեռնոց նետած երգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ամանորյա նոր երգը` երգչուհի Սոնա Ռուբենյանի կատարմամբ:

«Ահավասիկ՝ այնքան քննարկված ամանորյա նոր երգը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ էր արել նոր հայկական երգ ստեղծել, որն իր հանրահռչակությամբ կմրցի jingle bells-ի հետ․ «Ես խանդով էի վերաբերվում, որ ամանորյա տոներին գլոբալ երգերն ու երաժշտությունն ավելի պոպուլյար են, եւ ոչ թե հայկականը, եւ ես խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի, ինչպես նաեւ ծննդյան տոնակատարոթյունների համար, եւ պետք է նոր երգ գրելու ավանդույթը շարունակենք այնքան ժամանակ, որ նոր երգը այնքան պոպուլյար լինի Հայաստանում, որքան jingle bells-ը կամ happy birthday-ը։ Երեկ իմացա, որ նոր երգ կա Ամանորի հետ կապված, որը կներկայացվի Հանրապետության հրապարակում։ Մենք պրոցեսը այնքան պետք է շարունակենք, որ ՀՀ-ում ծնվի մի երգ, որը իր պոպուլյարությամբ կհաղթի գլոբալ երգերի հետ եւ կմրցակցի jingle bells-ի կամ happy birthday-ի հետ»։