Search
Close this search box.

Սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանը քիչ անց կլինի տանը. Նաիրա Զոհրաբյան

Դատարանը փոխել է սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի խափանման միջոցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանը քիչ անց կլինի տանը

Այսօր դատարանը որոշում կայացրեց եւ փոխեց սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի խափանման միջոցը։ Շուտով Վահեն կլինի տանը։ Խոսեցի Վահեի մայրիկի հետ, բնականաբար, հուզմունքը անսահման էր։

Սա ճիշտ որոշում էր։ Մնացածը կախված է Վահեից՝ դատարանում ապացուցել իր անմեղությունը»։