Search
Close this search box.

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը պարզել է զինվորին ուղարկած ծանրոցները դուրս շպրտելու մանրամասները

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դե` ինչ, պարզվեց «ծանրոցագեյթի» մանրամասները։ Հակիրճ ասած` սպան հայտնաբերել է ծանրոցների մեչ ոգելից և շպրտել է զինվորներին նախատեսված ծանրոցները պատուհանից։

Առաջին հերթին պետք է հստակ ֆիքսել, որ այս կարգի վերաբերմունքը բացարձակ անընդունելի է, ասեմ ավելին, ես կորակավորեի սույն սպայի այս կարգի վարվելակերպը որպես բացահայտ տգիտության և անարգանք հայոց զինվորի և զինվորների ծնողների հանդեպ։ Ախր պետք է գոնե մի կաթիլ խելք և խիղճ ունենալ, որ հասկանալ` ծնողները, որոնք այս ծանրոցների ուղարկել են, պարզապես ցանկացել են իրենց երեխաների համար մի փոքրիկ տոնական նվեր անել: Եթե սպան կարծում է, որ ծանրոցներում կա արգելված խմիչք, ապա դա ոչ մի դեպքում իրեն իրավունք չի տալիս այսպիսի ապուշ ձևաչափով արտահայտել իր զայրույթը։ Կարողա «գժի բազար ա», եթե այդպես է, թող վազելով գլուխը պատին տար ու հանգստանար։
Մի խոսքով, ապուշ և աննորմալ վարվելակերպ է, որը պետք է միանշանակ արմատախիլ արվի Հայոց Բանակից».-գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ համացանցում արագորեն տարածվեցին լուսանկարներ և լուրեր, թե ինչպես է դիվիզիայի հրամանատարը՝ ծնողի ուղարկած զինվորի Նոր տարվա սնունդը դուրս նետում պատուհանից: