Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում ԵՊՀ ՈՒԽ նախագահին

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն Վահագն Վարագյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին:

Hraparak.am-ը գրում է.  ԵՊՀ մեր աղբյուրները մեզ փոխանցեցին, թե ինչու են Ափոյանին բերման ենթարկել։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն է հրավիրել ոստիկաններին։

Մինչ այդ նա իր մոտ է կանչել Դավիթ Ափոյանին և ցույց տվել անվտանգության տեսախցիկների ֆիքսած ինչ-որ տեսանյութ, ապա Ափոյանին հարցրել,թե ճանաչո՞ւմ է տեսանյութում երևացող անհայտ անձին։Դավիթ Ափոյանը ասել է, որ չի ճանաչում, սակայն ՈւԽ նախագահի խոսքերը Գևորգյանին համոզիչ չեն թվացել և նա հրավիրել է ոստիկանությանը, որոնք և բերման են ենթարկել Ափոյանին։