Search
Close this search box.

Ոստիկանները խեղդել են ձերբակալվածին

Սերպուխովում ոստիկանները խեղդել են ձերբակալվածին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարության ներկայացուցիչ Օլգա Վրադիյը:

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հայտնի է, որ ոստիկանները ձերբակալել են 44-ամյա տղամարդուն, որը հարբած է եղել և դիմադրություն է ցուցաբերել՝ հայհոյելով ոստիկաններին: Ոստիկանները նրան ձեռնաշղթաներ են հագցրել և տեղափոխել մեքենայում ձերբակալվածների համար նախատեսված հատուկ խցիկ՝ նրան կողքի շրջելով:

Ճանապարհին տղամարդը սկսել է դժգոհել, որ վատ է զգում իրեն և չի կարողանում շնչել: Ոստիկանները կանգնեցրել են մեքենան և հայտնաբերել, որ տղամարդն անգիտակից է: Ոստիկանները սկսել են առաջին օգնություն ցույց տալ, սակայն պարզվել է, որ տղամարդը մահացել է:

Պարզվում է դեպքին ոստիկաններից յուրաքանչյուրի ունեցած մասնակցությունը: Ըստ փորձաքննության՝ մահվան պատճառը եղել է մեխանիկական ասֆիկսիան: