Search
Close this search box.

Լրիվ դառնում ենք Բաղդադ. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում է նաև արևի պայծառ շողերը ու լրիվ դառնում ենք Բաղդադ»:

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի  15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։