Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Նորապատ–Հայկավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 36 FZ 917 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 PA 816 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն ժամանած Արմավիրի հիվանդանոցի բժիշկները տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ տուժածները ընտանիքի անդամներ էին. մահացածը տղան էր, իսկ վիրավորները՝ հայրն ու մահացածի եղբայրը:

Մահացածն էլ մի քանի օր առաջ էր վերադարձել Հայաստան՝ Ամանորը ընտանիքի անդամների հետ դիմավորելու նպատակով, ով 3 տարի գտնվում էր արտերկրում: