Search
Close this search box.

«Փակ շուկան» Լֆիկին է վաճառվել մոտ 21 միլիոն դրամով

Երևանի թիվ 1 շուկայի պահպանման համար 2000-ական թվականներից սկիզբ առած պայքարն այդ տարիներին դիտարկվում էր հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում գտնվող կառույցը չաղավաղելու դիտանկյունից: Պայքարողների առաջին շարքում ճարտարապետներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էին: Նրանք՝ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» կարգախոսով ակցիաներ էին կազմակերպում: Բողոքի ակցիաները, պաշտոնյաներին ուղղված նամակներն այդպես էլ արդյունք չտվեցին: Փակ շուկան անցավ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ձեռքը:

MAMUL.am-ը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե կադաստրային ի՞նչ արժեքով էր պատգամավորը ձեռք բերել շուկան: Մեր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից ասացին, որ շուկայի շենքը համայնքային սեփականություն չէ, և իրենք օտարման վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում: Մեր հիշեցումը, թե Երևանի տարածքում գտնվող ցանկացած տարածքի օտարում առանց քաղաքապետի որոշման չի արվում, արդյունք տվեց: Ստացանք Երևանի քաղաքապետի կայացրած որոշումները: Դրանք ստորագրվել են 2014թ. հուլիսի 18-ին և հուլիսի 25-ին:
Դրանցից մեկի համաձայն՝ Մաշտոցի պողոտայի հ. 5 հասցեում, «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` 840.89քմ /556.6քմ+284.29քմ/ մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել (վաճառվել) է ընկերությանը` տարածագնահատման 3-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 21 միլիոն 316 հազար 562 ՀՀ դրամ (2014թ. դրամ-դոլար փոխարժեքով՝ մոտ 52 հազար 400 ԱՄՆ դոլար): Նշյալ գումարն էլ փոխանցվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին՝ որպես հողի օտարումից եկամուտ:

Ինչպես նշված է որոշման մեջ, ընդլայնման նպատակով լրացուցիչ տրամադրվող հողամասը ՀՀ կառավարության 2009թ. կայացրած որոշմամբ Երևան համայնքին է փոխանցվել բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գործառնական նշանակությամբ /օգտագործման նպատակով։ Այսինքն՝ քաղաքապետարանի պնդումը, թե շուկայի շենքը համայնքային սեփականություն չէ, կիսաճշմարտություն է: Շենքը ոչ թե համայնքային սեփականություն չէ, այլ չէ՜ր: Կառավարության որոշմամբ այն արդեն դարձել է Երևան համայնքի սեփականությունը:

Նշյալ որոշմամբ քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին լիազորվել է Երևանի քաղաքապետի անունից հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ՝ Մաշտոցի պողոտայի հ. 5 հասցեում սեփականության իրավունքով «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 4337.90 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչվել է օրինական։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: