Search
Close this search box.

Խոշոր հրդեհ քոլեջում. տուժածներից 11-ն անչափահաս են

Ուկրաինայի Օդեսա քաղաքում գտնվող քոլեջում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս պահին հայտնի է, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհվել է 1 ուսանողուհի, ևս 10 մարդ որոնվում է որպես անհետ կորած: Անհետ կորածներից 4-ն ուսանողներ են:

Տուժածների թիվը հասել է 26-ի: Նրանցից 11-ն անչափահաս են, 7-ը՝ հրշեջներ:

Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է այսօր առավոտյան՝ շինութան 3-րդ հարկում: Հրդեհի մակերեսը կազմել է 2000 քառակուսի մետր: