Search
Close this search box.

Փաշինյանը խոսել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին

Քննությունը կպարզի, թե ինչ է եղել։ Որևէ ավել բան, քան հրապարակված է, չեմ կարող ասել։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուն։

ՀՀ վարչապետը նշեց, որ հրապարակումից հասկացել է, որ խոսքը մի ժամանակ ՀՀ-ում եղած գյուղատնտեսության վառելիքի սուբսիդավորման կարգի մասին է. «Լուրը կարդալով պարոն Ավինյանի հետ հիշեցինք, որ մեր կառավարությունն է այս մարմինը փակել՝ հաշվի առնելով, որ այն կոռուպցիոն ծրագիր է ու գյուղացիներին ոչինչ չի տալիս։

ՀՔԾ հաղորդագրությունից պարզվում է, որ նավթամթերքի գնի սուբսիդավորման ծրագրող մրցույթ է հայտարարվում և մրցույթի ժամանակ առաջարկվում է էժան գին, և ըստ մեղադրանիք նյութերի, Սերժ Սարգսյանը պետական մարմնին է հանձնարարում, որ դիզվառելիքը գնեն ոչ թե այն ընկերությունից, որ էժան է առաջարկում, այլ նրանից, որի անունը համոզված եմ, որ ոչ մեկիդ բան չի ասի։ Դրա անունն է՝«Ֆլեշ»»,-նշեց վարչապետ։