Search
Close this search box.

Քաղաքապետի հարցազրույցը մի կամերայով նկարած սքեչի տպավորություն թողեց

Երևանի ավագանու «ԲՀԿ» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն անդրադարձել է այսօր Հայկ Մարությանի` Հանրայինի եթերում տված հարցազրույցին` կատարելով հետևյալ գրառումը.

«Քաղաքապետի հարցազրույցը մի կամերայով նկարած սքեչի տպավորություն թողեց։ Ու Դուք կարծում եք, որ էդ կինոն կարա լավ կասսա ունենա՞:

Ձեր պրոդյուսեր ընկերների ծառայություններից գոնե օգտվեք՝միգուցե կօգնեն (դա էլ է հարց, էդ պրոդյուսերներն էլ մնացին նախկինների ցանկում), իսկ, թե ինչպե՞ս եք Դուք բոլորին սպասեցնում ժամերով՝ հո մենք ենք տեսել, կոնկրետ օրինակ, երբ Ստեփանակերտ այցի ժամանակ, առանց կաշկանդվելու և ամոթի, առանց հարգելու Ձեր ավագանի գործընկերներին և Ձեր հոր տարիքի քաղաքապետին՝ ժամերով կանգնացրել էիք այն հյուրանոցի բակում, որտեղ մնում էիք…..հարգեք Ձեր կոլեգաներին, հարգե՛ք ավագանիներին, հարգե՛ք ներդրողներին և վերջապես՝ հարգե՛ք ինքներդ Ձեզ……մնացածը՝ հաջորդիվ……»