Search
Close this search box.

Դժբախտ դեպք Իջևանում. երիտասարդը գնացել է ծառ կտրելու ու մահացել

Երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Իջևանի անտառտնտեսության Գանձաքարի մասնաճյուղի տարածքից Իջևանի հիվանդանոց է տեղափոխվել 28-ամյա երիտասարդի դի։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` մահացած երիտասարդը Գանձաքար գյուղից էր և անտառ էր գնացել ծառ կտրելու։