Search
Close this search box.

«Ջերմուկ Գրուպ»-ին չորս բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվության դիմաց քաղաքապետարանը հինգ ձնամաքրման մեքենա է ստացել

Հստակ տեղեկություններ ունեմ, որ սույն թվականի սեպտեմբերին քաղաքապետարանի կողմից «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությանը տրվել են Արշակունյաց 18, 18/4, 18/5 եւ 18/10 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ, իսկ փոխարենը՝ 5 ձնամաքրման մեքենա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Եվս 5 «Կամազների» ոդիսականը»:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք մինչ այս խոսում էինք աղբատար մեքենաների մասին, բայց արի ու տես, որ սա դեռ ամենը չէ։ Էլ ի՞նչ սպասենք Ձեզանից, պարոնայք։ Սա համապատասխանո՞ւմ է իրականությանը։

4 բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվությունը ↔️ 5 ձնամաքրման մեքենա։

Հետայսու, վստահ եղեք, յուրաքանչյուր շին. թույլտվություն անցնելու է խոշորացույցի տակով։ Վերջին զարգազումները ցույց տվեցին, որ պետք չէ վստահել ընտրված քաղաքապետին, ցավոք։

Երկուշաբթի հարցում եմ ուղարկելու քաղաքապետին եւ պահանջեմ վերը նշված շենքերի թույլտվությունները»: