Search
Close this search box.

Սաշիկի ПаЗ-ը, Մանվելի КрАЗ-ը, Հայկի КамАЗ-ը ճանաչվեցին քույր ավտոմեքենաներ

Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով քաղաքապետարանին նվիրած Կամազ-ների խնդրին, Կարեն Հեքիմյանը գրել է.

Սաշիկի ПаЗ-ը, Մանվելի КрАЗ-ը, Հայկի КамАЗ-ը ճանաչվեցին քույր ավտոմեքենաներ: Եվ եթե դրանց գումարենք Փաշինյան Նիկոլի ГаЗ-ը և Պուտինի УАЗ-ը, ապա մենք կհայտնվենք ЕрАЗ-ում.

Հիշեցնենք, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Երևանին աղբատար մեքենաներ նվիրաբերած ընկերություններին:

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է նվիրատուների ցանկը: Ըստ այդմ՝ քաղաքին աղբատար մեքենաներ են նվիրել հետևյալ անձինք և ընկերությունները՝ Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան, «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, «Էյչ բի Էմ գրուպ»:

Մանգմից հանրությունը այստեղ կոռուպցիոն ռիսկերի հարց բարձրացրեց, և դատախազությունը արդեն կամազների նվիրատվությունների վերաբերյալ հրապարակումներիի ուսումնասիրություն է սկսել: